Սլովակիայի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում այդ երկրի կեղծ պնդումները Հայաստանի մասին
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարությունը չի արձագանքել «Հետքի» հարցմանը, որով խնդրել էինք մեկնաբանել այդ երկրի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի (Robert Kaliňák) վերջին կեղծ պնդումները Հայաստանի մասին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար և մարտ ամիսներին Կալինյակը, նկատի ունենալով Արցախը, հայտարարել էր, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ փաստացի մեր երկիրը ներկայացնելով որպես օկուպանտ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մասնավորապես՝ Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, այս ուղղությամբ որևէ պատասխան քայլ չի ձեռնարկել՝ Սլովակիայից պարզաբանում, բացատրություն չի պահանջվել, Հայաստանում այդ երկրի դեսպանը ԱԳՆ չի կանչվել, նրան բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացվել:
ՀՀ ներկա իշխանությունների նման պասիվ, վախվորած ու հարմարվող արտաքին քաղաքականությունը զայրացրել է Սլովակիայի հայ համայնքին, որի ներկայացուցիչը «Հետքին» փոխանցել է, որ հայկական կողմի այդպիսի պահվածքի հետևանքով Ռ. Կալինյակը շարունակում է պրոադրբեջանական կեղծ թեզեր տարածել տեղական մեդիայով:
Մանրամասները՝ սկզբնազբյուրում:

