Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին ժամը 19:31-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ըստ նախնական տվյալների` տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։