Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, որի շրջանակում Իրանի նախագահն ասել է, թե «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի» մասն է:

Հիշեցնենք, որ Փեզեշքիանն այսօր ժամանել է Ադրբեջան: Մեկնելուց առաջ նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։