Բաքուն վերաշարադրում է պատմությունն ու սպառնում ՀՀ-ին. «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
Բաքուն ակտիվորեն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, հատկապես հիմա՝ Արցախի գրավումից հետո: Ալիևն ընդգծում է, որ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նա գիտակցաբար խուսափում էր այս թեմայից: Եվ իրոք, իր 23-ամյա կառավարման ընթացքում նա ոչ մի անգամ չի հիշատակել «Արևմտյան Ադրբեջանը»:
Նախկինում հնչում էին հավակնություններ Երևանի, Սևանի, Սյունիքի նկատմամբ: Բայց այսպիսի բացահայտ հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի գոյությունն ինքնին, չէին եղել:
Ակնհայտ է, որ Ալիևը հասկանում էր այս թեզի անհեթեթությունն ու վտանգավորությունն իր զավթողական քաղաքականության շրջանակներում: Եվ քանի դեռ գոյություն ուներ ղարաբաղյան խնդիրը, չէր հանրայնացնում այն:
2023 թվականի մայիսին իշխող կուսակցության պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզին հաստատեց՝ եթե «Արևմտյան Ադրբեջանի» հարցը բարձրացվեր ավելի վաղ, դա կբարդացներ ղարաբաղյան հարցի լուծումը: Նա ընդգծեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» համար նախ անհրաժեշտ էր ազատագրել Ստեփանակերտը: Իսկ այժմ, երբ այն իրենց վերահսկողության տակ է, կարելի է հանգիստ խոսել հաջորդ նպատակի մասին»:
Ամբողջական նյութի հղումը մեկնաբանության բաժնում։ Հասանելի է նաեւ անգլերեն ու ռուսերեն տարբերակներով։

