Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը. Կրեմլ

Ռուսական զորքերը ազատագրել են Կուրսկի մարզը։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզն ազատագրելու գործողության ավարտի մասին», – ասել է Կրեմլի խոսնակը։

Պուտինը շնորհավորել է անձնակազմին, բոլոր մարտիկներին և հրամանատարներին՝ Կուրսկի մարզի տարածքի ամբողջովին ազատագրելու կապակցությամբ։

«Կուրսկի սահմանային գոտում թշնամու լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետագա հաջող գործողությունների համար ռազմաճակատի այլ կարևոր հատվածներում»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։