ՀՅԴ-ն Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել, այրել են դրոշը

ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միությունը, ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը և ՀՅԴ պատանեկան միությունը ապրիլի 24-ին պահանջատիրական հավաք է կազմակերպել Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց։

Ցույցի ընթացքում արտասանվել են հայերեն, արաբերեն և անգլերեն ելույթներ: Ապա հարյուրավոր երիտասարդներ ու պատանիներ պայքարի կարգախոսներ են հղել:

Դրանցից են. ««Ճանաչումը արդարության առաջին քայլն է», ««Հիշե՛լ, հիշեցնե՛լ, ու պահանջե՛լ», «Ցեղասպանությունը հերքելը ոճիր է»:

Ցույցը ավարտվել է ազգային-հեղափոխական երգերով և թուրքական դրոշի այրումով։

Հակառակ ոստիկանական մեծ ներկայության, բախումներ տեղի չեն ունեցել և ցույցը խաղաղ ընթացք է ունեցել: