Հայաստանում Չինաստանի դեսպանը թուրքական ԶԼՄ-ներին հարցազրույց չի տվել․ դեսպանատունը հերքում է
Հայաստանում Չինաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ դեսպանը թուրքական Turkiye Gazetesi-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Չինաստանը պատրաստվում է բացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նոր գլուխ՝ Հայաստանի մասնակցությամբ։