Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ․ ուղիղ

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։

Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ երթը կազմակերպվել է ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի։