Եթե ԱՄՆ-ն խուսափի անհնարին պահանջներից, մենք կարող ենք համաձայնության գալ. Աբբաս Արաղչի

Եթե ԱՄՆ-ն ​​խուսափի անհնարին պահանջներից, մենք կարող ենք համաձայնության գալ: Tasnim գործակալության փոխանցմամբ, https://t.me/Tasnimnews/345247 այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:

«ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները ճիշտ ուղու վրա են, բայց դեռ վաղ է դատել: Մենք զգուշավոր լավատես ենք։ Եթե ​​ամերիկյան կողմը շարունակի կառուցողական մոտեցում ցուցաբերել և խուսափի անիրատեսական և անհնարին պահանջներից, ապա ես վստահ եմ, որ մենք, ի վերջո, կարող ենք լավ համաձայնության գալ», – ասել է Արաղչին, որն այս օրերին գտնվում է Չինաստանում:

Նա հավելել է, որ Չինաստանը միշտ կառուցողական դիրքորոշումներ է ունեցել և աջակցել է տեղի ունեցող բանակցություններին։ Արաղչիի խոսքով՝ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկխոսության գործընթացին։