Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան քրեականացրել են Հայոց Ցեղասպանության ժխտումը
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։
Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։
Այդ տարիներին բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ Շվեդիայի խորհրդարան/2010/,
Բոլիվիայի Սենատ և Պատգամավորների պալատ/2014/,
Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն պատարագի ժամանակ/2015/,
Չիլիի Պատգամավորների պալատ/2015/,
Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե /2015/,
Եվրոպական խորհրդարանի բանաձև՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ/2015/,
ՌԴ Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձև/2015/,Բրազիլիայի Սենատի բանաձև/2015/,
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձև/2015/,
Պարագվայի Սենատի բանաձև/2015/,
Կիպրոսի խորհրդարանի բանաձև՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ/2015/,
Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ,Գերմանիային Բունդեստագի բանաձև/2016/,
Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հաստատում/2016/,
Չեխիայի Ներկայացուցիչների պալատ/2017/։
Ավելին.2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։
Իսկ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակացիրը ,որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ և ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։
Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը.
«Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։
Իսկ հռչակաւրի 8-րդ կետը, որն ընթերցել է Սերժ Սարգսյանը.
«Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։
Եզրակացություն:
Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարևորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց Ցեղասպանության դատապարտումը։
Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց Ցեղասպանության ժխտումը։
Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի ՀՀ-ն բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։
Հ.Գ. Ահա այսպես փաստարկված պետք է ճշմարտությամբ մերկացնենք մեր դեմ ուղղված սուտն ու կեղծիքը։

