Թրամփը մտադիր է Հարվարդին զրկել ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից․ WSJ
Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը ևս 1 միլիարդ դոլարով, քանի որ համալսարանը հրաժարվում է փոխել իր քաղաքականությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ համալսարանի բժշկական հետազոտությունների համար դաշնային ֆինանսավորումը կկրճատվի։
Հարվարդի համալսարանի նախագահ Ալան Գարբերն ավելի վաղ ասել էր, որ չեն ընդունի Թրամփի վարչակազմի պահանջները՝ փոխելու հաստատության քաղաքականությունը:

