Լևոն Տեր-Պետրոսյանը հետազոտվել է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Լ. Տեր-Պետրոսյանը «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում էր անցել պլանային հետազոտության: