«Վիվա»-ի ենթահակամարգերից մեկում վթար է եղել
«Viva» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի բաժանորդներ,
Հայտնում ենք, որ ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով, առանձին տեղանքներում առկա են դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված։
Արագ արձագանքման թիմը գործադրում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»:

