Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։

20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների՝ «Լավագույն կին ծանրորդ», «Լավագույն տղամարդ ծանրորդ» կոչումներին:

«Լավագույն կին ծանրորդ», «Լավագույն տղամարդ ծանրորդ» անվանակարգերում ընդգրկված են 10-ական մարզիկներ։

Լավագույնները հայտնին կդառնան և կստանան իրենց մրցանակները 2025 թվականի ապրիլի 12-ին Քիշնևում` Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։