Անթալիայում Միրզոյանը և Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջից։

Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակում։

«Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։