ՌԴ-ԱՄՆ բանակցությունները տևել են 5,5 ժամ
Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ նշելով, որ հանդիպումը տևել է 5,5 ժամ։
Խորհրդակցություններն ավարտվել են առանց մամուլի համար հայտարարությունների։
ԱՄՆ պատվիրակության մեքենան առաջինն է լքել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքը, որտեղ տեղի են ունեցել բանակցությունները։

