Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության մասին

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլան որոշակիություն կա, ակնկալում ենք, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերենք գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը հանրապետության հարավում ռազմավարական առումով կարևոր շրջանում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ առհասարակ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ այդ քայլը կարող է էական ազդակ հաղորդել առևտրաներդրումային, հանրային-կրթական, մշակութային-հումանիտար համագործակցությանը, Ռուսաստանի մարզերի հետ այդ շրջանի փոխշահավետ կապերի հաստատմանը։

Դիվանագետը կարծում է, որ Սյունիքում երկրների միջև տնտեսական օրակարգի խթանումը ԵԱՏՄ ձևաչափում ավելի է կարևորվում՝ կապված Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վերջին վավերացման հետ։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հուսալի ապահովագրություն կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ և անվտանգ զարգացման համար։