Արցախցիների հիմնախնդիրները միայն սոցիալական չեն…
Հայաստանը համայն հայության հայրենիքն է, և այստեղ ցանկացած հայ կարող է անկնկալել մայր Հայաստանից անվտանգություն, ապահովություն ու ջերմություն։ Եվ ամենևին պետք չէ արցախցիներին տրամադրվող սոցիալական գոյատևման նվազագուն երաշխիքները կառավարության բարեհոգության ու ողորմության արդյունք ներկայացնել, դա իրենց ուղղակի պարտքն է։ Այդ տրամադրվող գումարներն ի դեպ իրենց հետ ոչ մի առնչություն չունեն, դրանք ժողովրդի վճարած հարկերից գոյացած միջոցներն են։ Իսկ արցախցիների այս տնավեր ու ծանրագույն վիճակում հայտնվելն էլ հենց իշխանության դավադիր քաղաքականության հետևանք է։ Արցախցիների խնդիրներն էլ ամենևին միայն այդ նպաստներով չեն լուծվում, դրանք նախևառաջ Արցախ վերադառնալու, միջազգային ատյաններում նրանց իրավունքների, նրանց արժանապատվության, պատմամշակութային արժեքների պաշտպանության հարցերն են։ Ոչ մեկն էլ միամիտ չէ, որ հավատա, թե այս իշխանությունները մտադրություն ունեն լուծելու արցախցիների խնդիրները։ Ընդհակառակն, ամեն ինչ արվում է սեպ խրելու, ատելություն սերմանելու արցախցիների ու հայաստանցիների միջև, պառակտելու նրանց, սառեցնելու, ձգձգելու խնդիրների լուծումը և արտագաղթի միջոցով «լուծել» Արցախի հարցը` չկան արցախցիներ, չկա արցախյան հարց սկզբունքով։ Այստեղից հետևությունն էլ մեկն է սիրելի հայրենակիցներ, բոլոր հարցերի լուծումը տանում է մեկ տեղ…։

