ՌԴ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին չդիմել թեժացման քայլերի. Զախարովա
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հետևում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ ցուցաբերելու զսպվածություն, ձեռնարկելու լարվածության թուլացման քայլեր, խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վատացման։ Հաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ ցուցաբերել զսպվածություն, ձեռնարկել լարվածության թուլացման քայլեր»,- ասել է Զախարովան։

