Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դեմ առ դեմ հանդիպումը։
Դրանից առաջ Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ այցելել է Շեհիդների պուրակ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահն Ադրբեջան է մեկնել Հայաստանից: Այստեղ նա հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահանգն Խաչատուրյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

