Մինչ օրս չի պարզվել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած բոլոր ոստիկանների ինքնությունը․ փաստաբան

Տիգրան Ուլուբաբյանի գործով «օբյեկտիվ քննությունը» շարունակվում է…

Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։ Ավելին՝ իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Չարենցավանի ոստիկանությունում կատարված խոշտանգման մեկ այլ դեպքով էլ կարճվել է ոչ միայն քրեական վարույթը, այլև կարգապահականը՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,- գրել է նա։