«Տատիկների գործով» մեղադրանք ներկայացվեց․ իրավապաշտպանը մանրամասներ է հայտնում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․

«Տատիկների գործով» ներկայացվեց մեղադրանք։ Խափանման միջոց ընտրելու հարցով շուտով քննչական մարմինը կդիմի հակակոռուպցիոն դատարան, նիստը՝ հավանաբար գիշերը:

Հիշեցնենք, իրավապաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ տատիկները ձերբակալվել են հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի, իբր, ընտրախախտում անելու կասկածով։