100 հազար դոլար մրցանակ եմ խոստացել, եթե ասեն, թե ՀՀ իշխանություններն ինչ են արել երեք հարցով. Արա Աբրահամյան

Ասում են՝ վերջապես մեր ինքնիշխան պետություն ենք ստեղծել, բայց 134 ք/կմ ադրբեջանցիներն են նստել, տարբեր մարզերում։ Ինքն ասում է անկախ ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա նկատեց, որ Ալիևն ասում է, թե Երևանն իրենցն է, Սյունիք էլ հետը, իսկ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում, միայն իր քաղաքացիներին է պատժում, երկիրն է արժեզրկում։

Աբրահամյանը նկատեց, որ Փաշինյանը Լուկաշենկոյին է պատասխանում, մինչդեռ կարևորը Ալիևին պատասխանելն է, որը չի անում:

«ԱՄՆ-ում ելույթ ունենալուց ասել եմ, որ 100 հազար դոլար մրցանակ եմ խոստացել, եթե ասեն, թե ՀՀ իշխանություններն ինչ են արել երեք հարցով՝ տնտեսական, անվտանգության և միասնականության»,-ասաց Արա Աբրահամյանը և նկատեց, որ այս ընթացքում միայն հոգեբանական ցեղասպանության ենթարկել ժողովրդին։

Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը Հայաստան է ժամանել տնտեսական միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով: