Թրամփը չի կարծում, թե իր հարաբերությունները Պուտինի հետ «ստորին կետում» են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, թե իր հարաբերությունները ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ «ստորին կետում» են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք նա համարում է, որ հարաբերությունները Պուտինի հետ «գտնվում են ամենացածր կետին» պատմության ընթացքում։ «Ոչ, ես այդպես չեմ մտածում»,- պատասխանել է Թրամփը։
«Ես չեմ կարծում, թե նա [Պուտինը] կհրաժարվի իր խոսքերից։ Դուք խոսում եք Պուտինի մասին։ Ես չեմ կարծում, թե նա կհրաժարվի իր խոսքերից։ Ես նրան բավական վաղուց գիտեմ»,- ավելացրել է Թրամփը։

