Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 2021-ին և 2025-ին

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելիության տվյալները ըստ ԿԸՀ-ի  2021 թվականին՝ 17։00-ի դրությամբ՝ 20․043 ընտրող, 2025-ի մարտի 30-ի 17։00-ի դրությամբ՝ 39․000 ընտրող է։

Հիշեցնենք, որ Գյումրիում ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ: Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Ապրելու երկիր»-ը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, «Եվրադաշինք»-ը, «Դեմոկրատական այլընտրանք»-ը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը և «Իմ հզոր համայնք»-ը:

Գյումրիում ընտրողների պաշտոնական թիվը 111 հազար 236 է։