Ինչո՞ւ է Գրենլանդիան այդքան կարևոր. ԱՄՆ փոխնախագահը այցելել է Գրենլանդիա
Այո, Գրենլանդիայի ժողովուրդը կունենա ինքնորոշման իրավունք, հույս ունենք, որ նրանք կընտրեն գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, քանի որ մենք մոլորակում միակ երկիրն ենք, որը հարգելու է իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը, քանի որ նրանց անվտանգությունը շատ առումներով մեր անվտանգությունն է։
Դրա մասին Գրենլանդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:
«Ինչու՞ է Գրենլանդիան այդքան կարևոր: Մենք գիտենք, որ Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ բացառիկ հետաքրքրություն ունեն արկտիկական անցումների, արկտիկական ծովային ուղիների և արկտիկական տարածքների հանքային պաշարների նկատմամբ։ Մենք պետք է ապահովենք Ամերիկայի առաջնորդող դիրքերը Արկտիկայում։
Մենք չենք կարող պարզապես գլուխներս թաղել ավազի մեջ, կամ Գրենլանդիային՝ թաղել գլուխները ձյան մեջ, և ձևացնել, թե չինացիներին չի հետաքրքրում այս հսկայական տարածքը: Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրված են»,- նշել է նա։

