Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի

Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի` վերջին ապօրինություններից մինչև Հայաստանի վերջնական հեղինազրկում, միայն արդյունք ունենա:

Իսկ իր համար արդյունքը ոչ թե քաղաքացու իրավունքի իրացումն է կամ հավասար, մրցակցային ընտրությունների անցկացումը, այլ ամեն գնով հաղթելը:

Իսկ թե հետո ինչ կլինի հետո, գյումրեցին ինչ կզգա կամ կստանա, դա արդեն նրա համար առհասարակ հետաքրքիր չէ:

Իշխանությանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը պետք է ոչ թե արդյունավետ կառավարման, քաղաքի զարգացման կամ եղած խնդիրների լուծման համար, այլ սեփական տեղապետը նշանակելու և տեղի ռեսուրսները վերահսկելու համար:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան