ՔՊ-ն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայեցնելը դիվանագիտական ձեռքբերում է համարում

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայեցնելը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն, սակայն դրանք չեն փոքրացնում մեր ջանքերն ու մեր ձեռքբերումները»,- ասել է Եղոյանը։

Պատգամավորի խոսքով՝ տեքստի շուրջ համաձայնության գալը հեշտ չի եղել, բանակցությունները տևել են գրեթե երեք տարի։

«Կարող եմ միայն ասել, որ տեքստի յուրաքանչյուր ստորակետի շուրջ բավական երկար քննարկումներ են եղել։ Մենք վերլուծել ենք բոլոր տողերն ու բառերը, և հասանք կոնկրետ արդյունքի։ Սակայն տեսնում եք, թե ինչպես է արձագանքում Ադրբեջանը։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե ինչպես են մյուսներն արձագանքում Ադրբեջանի դիրքորոշմանը»,- նշել է պատգամավորը։