ՔՊ-ն Գյումրիում հրատապ ասուլիս է հրավիրել

Հարգելի՛ լրագրողներ,

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս՝ կապված վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես՝ քաղաքացիների ազատ կամարտահայտման խոչընդոտման դեպքերի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության հետ, որը վերաբերում է առերևույթ հանցագործության՝ նախընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանմանը։

Ասուլիսը տեղի կունենա այսօր՝ մարտի 27-ին, ժամը 14:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ ք.Գյումրի, Չերազի 8գ։

Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել՝ 055 239294 հեռախոսահամարով։