Սյունիքի սահմանամերձ գյուղերում արդեն հինգ օր է՝ կրակոցներ են լսվում․ NEWS.am
Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում վերջին հինգ օրերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։
NEWS.am–ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն սկսել է կրակել մարտի 21–ից, առաջին օրերին՝ ավելի ինտենսիվ՝ ժամը մեկ պարբերականությամբ, իսկ վերջին օրերին կրակում են մի քանի ժամը մեկ, ամեն անգամ մոտ հիսուն կրակոց է լսվում։
Ադրբեջանցիները սկսում են կրակել գիշերը՝ երեկոյան ժամը տասից մինչևվաղ առավոտ։
Պաշտպանության նախարարությունը ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ որևէ հաղորդագրություն վերջին օրերին չի տարածել, մեկնաբանություն ստանալ նախարարությունից NEWS.am–ին չհաջողվեց։