Ուկրաինայի ԶՈՒ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել նաև «Զվեզդա»-ի թղթակիցը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախօրեին հարված են հասցրել քաղաքացիական մեքենային, որում ռուս լրագրողներ են եղել։ «Զվեզդա» հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Գոլդինը ծանր վիրավորում է ստացել Լուգանսկում Ուկրաինայի զինված ուժերի երեկվա հարվածի հետևանքով:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Գոլդինը զոհված գործընկերների՝ օպերատոր Անդրեյ Պանովի և վարորդ Ալեքսանդր Սիրկելիի հետ է եղել, երբ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել HIMARS հրթիռներով:

Հայտնի է, որ նրանց հետ մեքենայում եղել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը։

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը երկու HIMARS հրթիռներով թիրախավորել են լրագրողներին տեղափոխող քաղաքացիական մեքենան: