Գերմանիան արգելել է Վրաստանից որոշ պաշտոնյաների մուտքը երկիր

Գերմանիայի ԱԳՆ-ն արգելել է Վրաստանից այն պաշտոնյաների մուտքը երկիր, որոնք պատասխանատու են հանրապետությունում ցուցարարների դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու համար։ Այս մասին հաղորդվում է X սոցցանցում գերատեսչության էջում։

Հայտարարության մեջ ասվում է, որ շուրջ երեք ամիս վրացիները մասնակցում են բողոքի ցույցերի՝ ի պաշտպանություն իրենց երկրի՝ Եվրամիության անդամ դառնալուն և բողոքելով գործող իշխանությունների վարած կուրսի դեմ։ Ըստ Գերմանիայի ղեկավարության՝ վրաց ժողովուրդը դեմ է «ահաբեկմանը, բանտարկությանը և բռնությանը»։ Արգելքը կիրառվել է կիրառված բռնության համար պատասխանատուների նկատմամբ, նշել են գերատեսչությունից։