Ալավերդում կբացվի ԱՊՈՒ-ի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը

Մարտի 21-ին՝ ժամը 14։30-ին, Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում տեղի կունենա համատեղ ցուցահանդեսի բացում։ Ներկայացված կլինեն «Արևածին» ՀԿ-ի «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում հյուսված գորգերը և Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի աշակերտների աշխատանքները։

Բացման արարողությունը կուղեկցվի երաժշտական կատարումներով, կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ և հյուրասիրությամբ։

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն