Տարածաշրջանում ամենաերջանիկը Հայաստանն է, ամենաապերջանիկը՝ Ադրբեջանը. ՄԱԿ-ի զեկույց

Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակվել է Երջանկության մասին համաշխարհային զեկույց։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը։

Մեր տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է՝  87-րդ տեղում, իսկ հարևան Վրաստանը 91-րդ տեղում է, Թուրքիան 94-րդն է, Իրանը՝ 99-րդը։ Տարածաշրջանի ամենաապերջանիկը Ադրբեջանն։ Այդ երկիրը ցանկում 106-րդ տեղում է։

147 երկրների մեջ վերջին տեղում Աֆղանստանն է։

Ամենաերջանիկ երկրների վարկանիշային աղյուսակն առաջին անգամ հրապարակվել է 2012 թվականին:

Երջանկության մասին համաշխարհային զեկույցի ուսումնասիրությունն օգտագործում է վեց հիմնական գործոն՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատություն և կոռուպցիայի բացակայություն: 

Փաստաթղթի հրապարակումը համապատասխանեցվել է մարտի 20-ին նշվող Երջանկության միջազգային օրվա հետ։