Դիարբեքիրը որպես «հայկական Աթենք»
Թուրքական «Cermikgazetesi.com» կայքն ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Թուրքիայի Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճանապարհորդ Սեմեոնին, որը հետաքրքիր հուշեր է թողել քաղաքի մասին:
Հայ ճանապարհորդը Դիարբեքիրում 2 շաբաթ է մնացել և քաղաքն անվանել է «հայկական Աթենք» և ուշադրություն է հրավիրում Դիարբեքիրի պատմամշակութային հարստության վրա։
Հատկապես կենտրոնանալով քրիստոնեական ճարտարապետության և հայ բնակչության վրա՝ Սեմեոնը մանրամասն տեղեկություններ է տրամադրում քաղաքի շուկաների, շինությունների և արհեստների մասին։ Ըստ նրա՝ մինչև 17-րդ դարի վերջը Դիարբեքիրի տնտեսությունն ամբողջությամբ գտնվում էր հայ բնակչության վերահսկողության տակ։
Նույն դարում Դիարբեքիր է այցելում ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերենեն, ով հիացմունքով է խոսում այդ ժամանակ Դիրաբեիքում արտադրվող այծի կաշվից պատրաստվող իրերի մասին:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: