Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվել նրան, որ Իրանը հանդես գա Իսրայելին ոչնչացնելու դիրքերից

Պուտինն ու Թրամփը դեմ են արտահայտվել նրան, որ Իրանը հանդես գա  Իսրայելին ոչնչացնելու դիրքերից: Այս մասին ասվում է երկու պետությունների ղեկավարների բանակցությունների արդյունքներով Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկու առաջնորդները կիսում են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է հայտնվի Իսրայելին ոչնչացնելու դիրքերում»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահը և իր ամերիկացի գործընկերը պայմանավորվել են համատեղ ջանքերի շուրջ «ճգնաժամային գոտիներում իրավիճակը կայունացնելու, միջուկային զենքի չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում համագործակցություն հաստատելու համար»։