ՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է, և ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել՝ ամփոփիչ բանավեճից «փրկելով» Սարիկ Մինասյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որևէ պատճառ, և անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց՝ այնտեղ ուղարկելով իրենց «ծանր հրետանուն»՝ Նազելի Բաղդասարյանին: Սակայն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց.
«Նման բան չկա և չի կարող լինել։ Մեր նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ներկա է լինելու բանավեճին, և փաստարկված արձագանքելու է այն բոլոր ստերին և կեղծիքներին, որոնք փորձ է արվում կապել իր կամ կուսակցության անվան հետ»»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

