Միջնադարյան անառիկ ամրոցն արտացոլում է ՀՀ-ի հարուստ պատմամշակութային ժառանգությունը․ դեսպան Քվին
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Միջնադարյան անառիկ ամրոցն այսօր էլ ներկայանում է իր վեհաշուք գեղեցկությամբ և լավագույնս արտացոլում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։

