ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը «սառեցված» է

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս «սառեցված» է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։

Նա նշել է, որ ողջունում է երկրների միջև ուղիղ շփումները, բայց եթե գործընկերները դիմեն Մոսկվային, ուրախ կլինի շարունակել այդ աշխատանքը։