Թրամփը ասել է, թե երբ է խոսելու Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով ՝ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու շատ լավ հնարավորություն կա:

«Հանգստյան օրերին մեծ աշխատանք է կատարվել։ Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք մենք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Գուցե ոչ: Միգուցե կարող ենք, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք»,- ասել է նա։