Զելենսկին որդու նման էր, սակայն վարվեց ինչպես տականք․ Լուկաշենկո

Լուկաշենկոն հայտարարել է, որ Զելենսկին իր համար որդու նման էր, սակայն վարվեց ինչպես տականք։ Այս մասին ասել է Լուկաշենկոն «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում, գրում է gazeta.ru-ն։

Լրագրող Օլգա Սկոբեևան հարցազրույցի ժամանակ հարցրել է, թե ինչպես է Լուկաշենկոն վերաբերվում Ուկրաինայի նախագահին և նշել, որ Զելենսկու մասին նրա նախկին հայտարարությունները բավականին հակասական էին։

«Դե, Վոլոդյան ինձ համար որդու պես էր։ Բայց նա վարվեց որպես տականք », – հայտարարել է Բելառուսի ղեկավարը։