Մեր նախորդներն Արդարադատության նախարարությունը Անարդարության նախարարության վերածեցին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Արդարադատության նախարարություն և կրկնել, որ գերատեսչությունն «օգտագործվում է որպես զենք» իր վրա հարձակվելու համար, հայտնում է ABC News-ը։

«Մենք պետք է ազնիվ լինենք այս պատերի ներսում տեղի ունեցած ստերի և չարաշահումների նկատմամբ։ Ցավոք, վերջին տարիներին ամերիկյան կառավարության շարքերում գրչակների և արմատականների կոռումպացված խումբը ոչնչացրել է վստահությունն ու բարի կամքը, որը ձևավորվել է սերնդե-սերունդ: Նրանք իրավապահ մարմինների լիազորություններըւ որպես զենք են օգտագործել՝ փորձելով խափանել ամերիկյան ժողովրդի կամքը»:

Մեր նախորդներն Արդարադատության նախարարությունը Անարդարության նախարարության վերածեցին: Բայց այդ օրերն անցել են, և նրանք երբեք չեն վերադառնա: Հիմա ես պնդելու եմ և տեղի ունեցած սխալների ու չարաշահումների համար լիակատար և վերջնական պատասխանատվություն եմ պահանջելու»,- նշել է Թրամփը։