Ուկրաինան պատրաստակամ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ հրադադարի անհապաղ իրագործման վերաբերյալ
Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա հրադադարի անհապաղ իրագործման վերաբերյալ, հայտնում է CNN-ը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը և վերսկսում է ռազմական օգնությունը Ուկրաինային։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են հնարավորինս շուտ ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։

