Բարձր տեխնոլոգիական ոլորտի համար 7-ամյա աջակցության ծրագիր ընդունվեց՝ հիմնականում եկամտահարկի վերադարձմամբ

«Նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երեք հիմնական գործիք»,-ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աջակցության նոր ծրագիրը։

Նրա խոսքով՝ առաջին գործիքն այն ընկերությունների աջակցությունն է, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն, կամ 2022 թվականի մարտի 1-ից ներգրավված կլինեն՝ յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60 %-ի չափով աջակցություն կստանան։

Նա նշեց որ աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցներից յուրաքանչյուրի մասով էլ կրկին եկամտահարկի 60 %-ի չափով աջակցություն կստանան։

«Երրորդ ուղղությունը մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող մասնագետների մասով կրկին ընկերություններն արդեն 50 %-ի չափով եկամտահարկի աջակցություն են ստանում»,- ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ նախագծով ձևակերպվել է, թե որն է «Բարձր տեխնոլոգիաները», և այնտեղ ընդգրկվել է ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու նպատակով»,- ասաց Հայրապետյան։

Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց ավելի հանրամատչելի ձևով ներկայացնել աջակցության բարդ մեխանիզմը։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ աջակցություն ստացողների համար դիմած հայտատուներին որոշելու է ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովը։