Մակրոնը քննարկում կսկսի Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ՝ ողջ ԵՄ-ն պաշտպանելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում սկսել ողջ ԵՄ-ն պաշտպանելու համար։

Նրա պարզաբանմամբ՝ այս որոշումը ընդունվել է, քանի որ ԱՄՆ-ն փոխել է դիրքորոշումը ուկրաինական հակամարտության հարցում, և նոր դարաշրջան է սկսվել․ «Մենք պատրաստել ենք Ուկրաինայում խաղաղության ծրագիր»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նաև իր ելույթում հանդես է եկել Ուկրաինայի հրադադարի դեմ։

Նա հայտարարել է, թե խաղաղությունը չի կարող կառուցվել ամեն գնով և ռուսական թելադրանքով, և չի կարող լինել Ուկրաինայի կապիտուլյացիա։