Բուշի օրոք ՌԴ-ն ստացավ Վրաստանը, Օբամայի օրոք՝ Ղրիմը, Բայդենի օրոք՝ փորձեց գրավել Ուկրաինան, միայն իմ օրոք ոչինչ չստացավ. Թրամփ
Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք ստացել է Վրաստանը (նկատի ունի 2008-ին ռուս-վրացական պատերազմից հետո Աբխազիայի և Հրվ. Օսիայի առանձնացումը Վրաստանից), Բարաք Օբամայի օրոք՝ Ղրիմ թերակղզին (2014), Բայդենի օրոք՝ փորձել է գրավել Ուկրաինան (2022-ից մինչ այժմ), և միայն իմ օրոք է, որ ՌԴ-ն ոչինչ չի ստացել: Այս մասին Սպիտակ տանն ասել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանք փորձում էին վերցնել ամբողջ Ուկրաինան, և եթե ես չլինեի, նրանք ամբողջը կգրավեին», – ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը «վիշտից բացի ոչինչ չի բերել Ռուսաստանին»։ Խոսքը Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ու Ուկրաինային զենքի մատակարարումների մասին է։

