Ագնեսսան այսօր բացի մի շարք «դարակազմիկ» հայտարարություններից մի մտքի փայլատակում էլ է արել
Հետաքրքիր է Ագնեսսան վերջին տարիներին սոցիալական ցանցերում եղե՞լ է, թե միայն 2-րդ նախագահին սպասարկող լրատվամիջոցներ է կարդացել:
Ագնեսսան այսօր բացի մի շարք «դարակազմիկ» հայտարարություններից մի մտքի փայլատակում էլ է արել, թե բա
«ՀՀԿ-ն առաջինն ինքն է այդ ամենը սկսել Քոչարյանի դեմ»
Ագնեսսա ջան, լո՞ւրջ, իսկ ֆեյքերն ու ՏԳ ալիքները կամ բացահայտ ձեր կողմնակիցները այս վերջին տարիներին որ «թույն ու թարախ» էին տարածում ինչպես ՀՀԿ-ի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմնակիցների հասցեին, դու տեղյակ չէի՞ր, որ այդ հարթակները 24\7 ռեժիմով մեզ վարկաբեկում ու վիրավորում էին ու միաժամանակ փառաբանում 2-րդ նախագահին: Ու որ մենք երբևէ չէինք իջնում այդ մակարդակին ու նույն լեզվով պատասխանում:
Նենց մի արեք՝ սկսենք իրոք Ձեզ հարցեր տալ, որոնց պատասխանները դու հաստատ չունես:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

