Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում․ 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝  Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ. Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների  փողոցների,  «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ,  Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցի Մայր  Աթոռ  Ս. Էջմիածին Սևան և   հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը: