Եվրոպական հանրությունը չի դատապարտել ՀՀ անցումը դեպի ավտորիտարիզմ, հրաժարվում եմ փոխհատուցումից (տեսանյութ)
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ, հասարակական գործիչ, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է 6 հազար եվրո փոխհատուցումից, որի վերաբերյալ ավելի վաղ որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը։
Իր քայլը նա բացատրել է նրանով, որ եվրոպական հանրությունը վերջին տարիներին ոչ միայն չի դատապարտել Հայաստանի անցումը դեպի ավտորիտարիզմ, այլև նույնիսկ գովաբանել է նրա` իբր ժողովրդավարական առաջընթացը այն դեպքում, երբ ՀՀ-ում 2018-ին իշխանության եկածների առաջին խոշոր գործողությունը դատական իշխանության անկախության համակարգային քայքայումն էր:

