Այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն փետրվարի 25-ին: Այս մասին հայտնում է գերմանական Zeit թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կրկին բանակցություններ են վարում Ուկրաինայի ապագայի շուրջ»,- գրում է թերթը։

Սա անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շարունակությունն է։